01/12/2022 19:30
Հատուկ ռազմական գործողությունն ավարտելուց հետո պետք է մեծ թանգարան բացել՝ ռազմական մշակույթի բոլոր ատրիբուտներով՝ և՛ դրական, և՛ բացասական․ Մեդվեդև
ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի մեծ թանգարան բացել՝ նվիրված հերոսներին։
«Հատուկ ռազմական գործողության ավարտին պետք է մեծ թանգարան հիմնել՝ նվիրված հերոսներին, այդ թվում, իհարկե, բնակիչներին, քաղաքացիական հերոսներին՝ ռազմական մշակույթի բոլոր ատրիբուտներով՝ և՛ դրական, և՛ բացասական։ Պատմությունն այստեղ պետք է օբյեկտիվ լինի, պետք է ցուցադրել ամեն ինչ»,- Մեդվեդևի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Դմիտրի Մեդվեդևը հավանություն է տվել նաև հատուկ ռազմական գործողությանը նվիրված շրջիկ ցուցադրություն կազմակերպելու առաջարկին՝ նշելով, որ այնտեղ ևս ամեն ինչ պետք է ցուցադրվի։
«Շրջիկ ցուցահանդես պետք է կազմակերպվի։ Այն ամենն, ինչը կապ ունի պատմական ռուսական տարածքների ազատագրման, մեր երկրի հետ դրանց միավորման, դրա համար պայքար մղած հերոսների հիշատակն ապրեցնելու և նացիզմի անթույլատրելիության հետ, պետք է դառնա էքսպոզիցիայի մաս»,- հայտարարել է Մեդվեդևը։