01/12/2022 20:30
Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի պատշաճ անցկացմանն ու մասնակիցների անվտանգության ապահովմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են անվտանգային միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ոստիկանությունն անցնելու է ուժեղ ծառայության, որին ներգրավված են լինելու գրեթե բոլոր ստորաբաժանումները։ Իրականացվելու են հասարակական կարգի և անվտանգության ապահովման ծավալուն միջոցառումներ