
01/12/2022 10:32
Ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձևի համար։
«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի դիրքորոշումն՝ ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի և շնորհակալություն ենք հայտնում Ազգային ժողովին՝ բանաձևի միաձայն ընդունման համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։