02/12/2022 19:14
Ռուսաստանի դպրոցների պատմության դասագրքերում հատուկ ռազմական գործողության մասին պատմող բաժին կլինի
Ռուսաստանի դպրոցների պատմության դասագրքերում հատուկ ռազմական գործողության մասին պատմող բաժին կներառվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը։
«Այո, դասագրքերում այդ բաժինն անպայման կլինի։ Պատմության դասավանդման նոր ծրագրով այդ բաժիններն արդեն պարտադիր են դարձել»,- ասել է Կրավցովը՝ հավելելով, որ միասնական ծրագրերն ինքն արդեն ստորագրել է և ուղարկել արդարադատության նախարարություն։
Ավելի վաղ Ռուսաստանի ռազմական պատմական ընկերակցության գիտական ղեկավար Միխայիլ Մյագկովն էր հայտարարել, որ իրենք մտադիր են պատմության դասագրքերում ներառել ռազմական գործողության պատճառների մասին պատմող հատուկ բաժին՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խմբագրմամբ, ինչպես նաև ստեղծել ուսումնական ձեռնարկ՝ պատմող Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուս հերոսների և նրանց սխրագործությունների մասին։