02/12/2022 15:45
Մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի հետ բանակցություններում իրավիճակը փակուղում չհայտնվի. Էդուարդ Աղաջանյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
«Կարծում եմ՝ չկա նման կարիք, որովհետև Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ ու Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքը, դրանց մանրամասներն ու դետալները հրապարակվել են», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, որ Սերգեյ Լավրովը որևէ նոր բան չի ասել։
Աղաջանյանը վստահեցրեց՝ Հայաստանի նպատակն է անել ամեն ինչ, որ Ադրբեջանի հետ բանակցություններում իրավճակը փակուղում չհայտնվի։
Մանրամասները՝ տեսանյութում։