02/12/2022 11:58
Եղեգնաձոր քաղաքի և Գետափ գյուղի որոշ հասցեների ջրամատակարարումը կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան, Նարեկացու, Զ.Անդրանիկի փողոցների, Երևանյան խճուղու,
Գետափ գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: