03/12/2022 12:18
Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։ Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։