03/12/2022 18:27
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կառույցները շարունակում են լռել ու չարձագանքել Եվրոպայում ուկրաինուհիների բռնաբարությունների դեպքերին․ Զախարովա
ՄԱԿ-ն ու միջազգային իրավապաշտպան կառույցները շարունակում են լռություն պահպանել և չեն արձագանքում Եվրոպայում ուկրաինուհի փախստականների բռնաբարությունների, նրանց սեռական ստրկության ենթարկելու մասին աղաղակող հրապարակումներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այս թեմայով գրառում է արել տելեգրամյան իր ալիքում՝ ուշադրություն հրավիրելով Շվեդիայի իրավահավասարության նախարարության հայտարարությանը, որում նշվում է, որ ուկրաինուհի փախստականները Եվրոպայում ամենից հաճախ են ենթարկվում սեռական բռնության ու սեռական ստրկության զոհ դառնում։
«ՄԱԿ-ն ու իրավապաշտպան կառույցները լռում են, որովհետև իրական հումանիտար խնդրի վրա ուշադրություն հրավիրելը նրանց կանոնների մեջ չի մտնում կամ էլ լռում են այն պատճառով, որ հերթական քաղաքական պատվերն են մշակում։ Եթե անկեղծ լինենք, այս տարբերակներից երկուսն էլ վատագույնն են»,- գրել է Զախարովան։
Նա հավելել է, որ շվեդական լրատվամիջոցները արդեն երկար ժամանակ է՝ ահազանգում են ուկրաինուհիների բռնաբարությունների մասին, բայց սրան Կիևի և միջազգային հանրության կողմից ոչ մի արձագանք չի հաջորդում։