
03/12/2022 16:56
«Ունենք հավաքական անվտանգության արդյունավետ համակարգ»․ Անատոլի Յակովլևը հայտնել է՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերում 20 000 զինծառայող կա
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներկայումս 20 հազար զինծառայող կա, հայտնել է ՀԱՊԿ Հավաքական ուժերի կիրառման վարչության պետ Անատոլի Յակովլևը։
«ՀԱՊԿ-ում ստեղծվել են անվտանգության ուժեր ու միջոցներ, դրանք առաջին հերթին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են՝ պետությունների հատուկ նշանակության ջոկատների մոտ 20 000 զինծառայողներ, որոնք պատրաստ վիճակում են՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում»,- ասել է Յակովլևը՝ Բելառուսի ՊՆ-ի «ВоенТВ» հեռուստաալիքի եթերում։
«Ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր՝ մոտ 3,8 000 զինծառայողներով, ստեղծվել են հավաքական ավիացիոն ուժեր։ Ներկայումս ունենք հավաքական անվտանգության արդյունավետ համակարգ՝ համապատասխան ուժերով ու միջոցներով»,- հավելել է Յակովլևը։