03/12/2022 19:46
Հիրոսիմայում տեղի կունենա «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային խմբի առաջին համաժողովը
Դեկտեմբերի 10-ին և 11-ին Հիրոսիմայում տեղի կունենա «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային խմբի (IGEP) առաջին համաժողովը, հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը։
«Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել է IGEP-ի ստեղծման մասին՝ որպես մի հարթակ, որտեղ միջուկային և ոչ միջուկային պետությունների ներկայացուցիչները, գործող և նախկին քաղաքական ղեկավարների աջակցությամբ, մտքեր կփոխանակեն և անկեղծ քննարկումներ կունենան դեպի առանց միջուկային զենքի աշխարհ տանող հստակ ուղիների շուրջ՝ անկախ այն երկրների դիրքորոշումներից, որոնք նրանք ներկայացնում են»,- նշված է Ճապոնիայի ԱԳ նախարարության հաղորդագրությունում։
«Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային խմբի առաջին համաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանը։ Երկիրը ներկայացնելու է «Էներգետիկայի և անվտանգության կենտրոնի» տնօրեն Անտոն Խլոպկովը։
Համաժողովի առաջին օրը տեսաուղերձներով հանդես կգան ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Համաժողովին մասնակցելու են նաև Զինաթափման հարցերով ՄԱԿ-ի նախկին բարձր ներկայացուցիչ Անջելա Քեյնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը և այլ գործիչներ։