03/12/2022 19:02
Բացել է համագյուղացու խոհանոցի պատուհանը, տարել կենցաղային իրեր
Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել են խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվել է Արթիկի բաժին ու խոստովանել, որ գողությունն ինքն է արել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։