
03/12/2022 14:33
Ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի օկուպացրած տարածքներից․ Իսպանիայի պատգամավորը դիմել է միջազգային հանրությանը
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ում տեսաուղերձ է հրապարակել։ Նա այցելել է Սոթք և տեսաուղերձով ցույց տվել Ադրբեջանի վայրագությունների հետևանքները։ Պատգամավորը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի օկուպացրած տարածքներից։
«Մենք Սոթքում ենք, սեպտեմբերին այս տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և հարյուրավոր տներ ավերվել», - նշել է պաշտոնյան։