05/12/2022 17:30
Արևելյան Եվրոպայի, Եվրասիայի անվտանգությունը, միջազգային անվտանգության ճարտարապետությունը կախված է հատուկ ռազմական գործողության ելքից ու արդյունքներից․ Զաս
Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի անվտանգությունը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության արդյունքներից և այդ արդյունքների հիման վրա ձեռքբերվելիք պայմանավորվածություններից, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիլսավ Զասը՝ Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ։
«Անվտանգությունը Արևելյան Եվրոպայի ամբողջ տարածաշրջանում, եվրասիական տարածքում՝ ընդհանրապես և, հավանաբար, միջազգային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը շատ բաներով կախված կլինի հատուկ ռազմական գործողության ելքից և դրա արդյունքներով ձեռքբերվելիք խաղաղության համաձայնագրերից»,- Զասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։