05/12/2022 20:12
ՆԱՏՕ-ի գործողությունները չպետք է ուղիղ առճակատման հանգեցնեն Ռուսաստանի հետ, բայց դաշինքը կզսպի Ռուսաստանին․ Շոլց
Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները չպետք է հանգեցնեն Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման, բայց ՆԱՏՕ-ն կզսպի Ռուսաստանին, դաշինքն արդեն իսկ մեծացրել է իր ներկայությունը Եվրոպայի արևելյան մասում, Foreign Affairs-ում հրապարակված իր հոդվածում նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«ՆԱՏՕ-ի գործողությունները չպետք է հանգեցնեն ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ, բայց դաշինքը պետք է ռուսական հետագա ագրեսիան զսպելու նպատակով հուսալի միջոցառումներ ձեռնարկի։ Այս նպատակով Գերմանիան զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում՝ ամրապնդելով Գերմանիայի ղեկավարած մարտական խմբավորումը Լիտվայում և տեղակայելով բրիգադ՝ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է Շոլցը՝ իր հոդվածում։
Նա հավելել է, որ Բեռլինը օգնում է վերահսկել իրավիճակը Լեհաստանի և Էստոնիայի օդային տարածքում։
«Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ի ուժերի նոր մոդելի մաս, կտրամադրի նաև զրահատանկային դիվիզիա, ինչպես նաև ռազմածովային ու ռազմաօդային ուժեր, որոնք բոլորը մարտական պատրաստականության բարձր վիճակում են՝ ճգնաժամային իրավիճակներում դաշինքի կողմից արագ արձագանքման հնարավորությունները բարձրացնելու նպատակով»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։