05/12/2022 15:44
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է իր նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով, այս մասին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն», - ասել է նա։
«Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, սա մեզ շատ մտահոգում է։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային», - նշել է ԱԺ նախագահը։