06/12/2022 18:19
Հնդկաստանը պետք է օգնի Ուկրաինային․ Կուլեբա
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Հնդկաստանը պետք է օգնի Ուկրաինային, քանի որ շահում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցների կիրառումից․ ռուսական գինն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորություն է ստացել, այնինչ Ուկրաինան ճգնաժամի մեջ է։
«Եթե դուք օգուտ եք քաղում մեր տառապանքներից, ապա լավ կլիներ ավելի մեծ օգնություն տեսնել ձեր կողմից»,- այս առնչությամբ ասել է Կուլեբան՝ NDTV հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ այս դեպքում տեղին չեն հիմնավորումները, թե ԵՄ-ն էլ է նավթ ներկրում Ռուսաստանից։
Ուկրաինայի ԱԳ նախարարը միևնույն ժամանակ նշել է, որ Հնդկաստանը միջազգային ասպարեզում առանցքային դերակատարներից մեկն է և կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության լուծմանը։
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին ավելի ակտիվ, թեկուզ՝ ոչ շատ տեսանելի, անդրկուլիսային դիվանագիտական գործողություններ կձեռնարկվեն»,- այս առնչությամբ ասել է Դմիտրի Կուլեբան։