06/12/2022 18:32
Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները․ Կրեմլ
Ռուսաստանը կիրականացնի հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք դրել է իր առջև, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը պետք է հասնի և կհասնի իր առջև դրված նպատակների իրագործմանը»,- ասել է նա։
Պեսկովն, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն ցանկանում է երկարատև խաղաղություն, ոչ թե ֆիկտիվ հրադադար տեսնել, և որ հակամարտության լուծումը հնարավոր է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններով, ասել է․
«Նրա հետ, որ հատուկ ռազմական գործողության արդյունքը պետք է լինի արդարության, երկարատև խաղաղության հաստատումը, կարելի է համաձայնել, բայց ինչ վերաբերում է ինչ-որ բանակցությունների հեռանկարին, ապա ներկայումս դա մեզ համար տեսանելի չէ»։
Հարցին՝ ի՞նչ պետք է, ուրեմն, տեղի ունենա, որ բանակցությունների հեռանկարներ հայտնվեն, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է․ «Պետք է իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները»։