06/12/2022 19:58
Նոյեմբերին Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 8300-ից ավելի զինծառայող․ Շոյգու
Նոյեմբերին Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 8 300 զինծառայող, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հակառակորդի կորուստները նոյեմբերին կազմել են ավելի քան 8 300 զինծառայող, 5 ինքնաթիռ, 10 ուղղաթիռ, 149 տանկ, 300-ից ավելի զրահատեխնիկա»,- ասել է Շոյգուն՝ ՌԴ ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ ՌԴ ԶՈՒ-ն Լուգանսկ-Դոնեցկ և Յուժնո-Դոնեցկ ուղղություններում զգալի վնաս է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ անձնակազմին և տեխնիկային։