06/12/2022 20:38
Համաշխարհային կորպորացիան հայտարարել է՝ պատրաստ է սկսել «հումանոիդ ռոբոտների» արտադրությունը
Ճապոնական Sony կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ Հիրոակի Կիտանոն Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է՝ ընկերությունը պատրաստ է սկսել մարդու տեսքով ռոբոտների արտադրությունը։
«Տեխնոլոգիական առումով աշխարհում մի քանի ընկերություն կա, այդ թվում՝ մերը, որոնք բավականաչափ կուտակած տեխնոլոգիաներ ունեն՝ կարճ ժամկետում ռոբոտ-հումանոիդներ արտադրելու համար և դա կարող են սկսել այն ժամանակ, երբ հստակ լինի, որ այդ ռոբոտների օգտագործումը հեռանկարային է»,- վստահեցրել է Հիրոակի Կիտանոն։