07/12/2022 19:05
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը:
168.am-ը գրում է, որ դատավորի որոշմամբ՝ արգելվել է նիստը տեսաձայնագրել կամ ուղիղ հեռարձակել:
Նիստի ընթացքում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավ կիրառելու վերաբերյալ:
Դատավորը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ:
Վերադառնալով՝ դատարանը հրապարակել է վճիռը. Միջնորդությունը մերժվել է, Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված: