07/12/2022 20:04
Կհետևենք, որ Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոչ մի ոտնձգություն տեղի չունենա․ Լավրով
Ռուսաստանը խիստ հետևողական կլինի, որ Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններ չլինեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք խստորեն կհետևենք, որ ոչ մի ոտնձգություն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ չձեռնարկվի»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարն ուշարություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աստանայի ձևաչափի մասնակից երկրները՝ ՌԴ, Իրանը, Թուրքիան, վերջերս Աստանայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ իրենց դիրքորոշումները։
«Այս պայմանավորվածությունների համատեքստում մենք շահագրգռված ենք, որ ուժի մեջ գտնվող Ադանայի համաձայնագրի հիման վրա Թուրքիան և Սիրիան, երկխոսությունը վերսկսելու միջոցով, իսկ դրա նախադրյալները, կարծես թե, հասունանում են, կլուծեն սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հաշվի առնելով Թուրքիայի օրինական մտահոգությունները, որոնք Սիրիայի ղեկավարությունը ընդունում է»,- ասել է Լավրովը։