07/12/2022 18:43
Սերբիայի պաշտպանության նախարարն իրավիճակը Կոսովոյում պայթյունավտանգ է որակել
Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում ու Մետոքիայում պայթյունավտանգ է, կարող է բռնկվել «լուցկու հատիկի բոցից» և վերածվել էսկալացիայի։
«Մթնոլորտը Կոսովոյում և Մետոքիայում այնքան լարված ու պայթյունավտանգ է, որ բավական է լուցկու մեկ հատիկի բոց, որ կրակ բռնկվի և իրավիճակը զարգանա ոչ ցանկալի հունով»,- հայտարարել է Վուչևիչը՝ TV Prva-ի եթերում։
Սերբիայի պաշտպանության նախարարը մեղադրել է Կոսովոյի իշխանություններին՝ «կազմակերպված ահաբեկչություն» և «էթնիկ զտմանը միտված քաղաքականություն» վարելու մեջ։