07/12/2022 20:17
Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ն նորմալ հարաբերությունները չի վերականգնի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո․ Ստոլտենբերգ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև հարաբերությունները նորմալ չեն ընթանա նույնիսկ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հակամարտության ավարտը չի նշանակի, որ մենք կվերսկսենք Ռուսաստանի հետ նորմալ կամ լավ հարաբերությունները։ Մենք պետք է պատրաստ լինենք բարդ հարաբերությունների Ռուսաստանի հետ՝ դեռ բավականին երկար ժամանակ։ Դա նշանակում է, որ մենք պետք է ներդրումներ անենք մեր պաշտպանական համակարգում, ամրապնդենք հավաքական պաշտպանության և զսպման միջոցները»,- ասել է Ստոլտենբերգը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տասնամյակներ շարունակ փորձել է Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններ հաստատել։