07/12/2022 20:30
Մոսկվայում կայացել է Ալլահշուքյուր Փաշազադեի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդիպումը
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվա կատարած այցի շրջանակում հանդիպել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հետ, հաղորդում է ԱՊԱ-ն։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք Ձեզ հետ, և ես կարծում եմ, որ պետք է շարունակել այդ հանդիպումները։ Դրանք բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հարաբերություններում, դրական են ազդում միջպետական հարաբերությունների և, միևնույն ժամանակ, չլուծված խնդիրների լուծման վրա։ Կարծում եմ, որ հատկապես հակամարտությունների ժամանակ մենք պետք է ավելացնենք ջանքերը՝ իրավիճակի վրա դրականորեն ազդելու, իրական արդյունքի հասնելու և իրավիճակը դեպի լավը փոխելու համար»,- հանդիպման ժամանակ ասել է Համայն Ռուսիո Պատրիարքը ։