07/12/2022 17:43
Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը. Երվանդ Թարվերդյան
34 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից։ Հաշված վայրկյանների ընթացքում հողին հավասարվեցին Սպիտակը, Լենինականը, Արթիկը, Կիրովականը։ Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Երկրաշարժի գոտում ապրում էր 1 միլիոն բնակիչ, որոնցից անօթեւան մնաց ավելի քան 500 հազար մարդ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Ես չեմ կարող մառանալ իմ կյանքի այդ ծանր օրերը, որոնք անցկացրեցի աղետի գոտում։
Հիշում ենք սահմռկեցուցիչ երկրաշարժի բոլոր զոհերին եւ ցավակցում նրանց հարազատներին։ Լիահույս եմ, որ շատ շուտով մենք կլուծենք երկրաշարժի ավերածությունների հետքերը», - գրել է նա։