07/12/2022 18:54
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը
Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքի անդամները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ ՊՆ Գյումրիի դպրոցի սաները և «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման սաները։
Ռազմակայանի մշակութային կենտրոնի գլխավոր դահլիճում զորամասի ռազմաքաղաքական բաժնի մասնագետների կողմից անցկացվել է աղետի վերաբերյալ արիության դաս ՝ զինծառայողների, դպրոցականների և «Յունարմիա»-ի անդամների համար: