08/12/2022 17:34
Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կանցկացվի Բիշքեկում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում, Բիշքեկում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ճեպազրույցի ժամանակ։
«Ուրբաթ օրը Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին։
Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- մասնավորապես, ասել է Ուշակովը։