08/12/2022 17:23
Լավրովը ԱՊՀ երկրների դեսպաններին կներկայացնի միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կանցկացնի ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարարը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ համագործակցության արդյունքները, կհնչեցնի Ռուսաստանի առաջնահերթությունները՝ վերաբերող մոտ ապագային։
«Սերգեյ Լավրովն, իհարկե, դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Ռուսաստանի դիրքորոշումները»,- նշել է Մարիա Զախարովան։