08/12/2022 12:50
Չեմ կարծում, որ թոշակների բարձրացումը շռայլություն է. Սոցապնախարար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը չի կարծում, որ թոշակների բարձրացումը շռայլություն է:
«Դա պետության պարտավորությունն է, և քանի որ մենք սոցիալական երկիր ենք ու ունենք կառավարության ծրագիր, տարբեր հայտարարություններ ենք արել, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի սոցիալական ճնշումները մեղմվեն», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Նա նշեց, թե կանխատեսումները դրական միտումի մասին են խոսում, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակից հետո գնաճի տոկոսները կնվազեն:
«Մենք հայտարարել ենք, որ երկող տարվա հուլիսին բարձրացնելու ենք թոշակները ևս երեք հազար դրամով», - ընդգծեց սոցապնախարարը: