
08/12/2022 11:28
Շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում. սա ԴՆԹ մակարդակի խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության որոշմամբ` շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում կնախատեսվեն կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե շինարարության ծավալները շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, անընդհատ տեսնում են, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում:
«Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում, մենք պետք է այս հարցում հետևողական լինենք», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ «սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»:
«ԴՆԹ, իհարկե, փոխաբերական իմաստով, այդ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական ու մեծ, տեսանելի հետևանքների են բերում: Ես կարծում եմ, որ մենք մեր երկրում բոլոր մակարդակներում պետք է ստանդարտներ սահմանենք ու հետևողական լինենք այս ստանդարտների իրականացման առումով», - նշեց Նիկոլ Փաշինյանը: