09/12/2022 13:48
Արևմուտքն ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես թնդանոթի միս. Պուտին
Արևմուտքն ամեն կերպ փորձում է պահպանել իր գերիշխանությունը, ուկրաինացի ժողովուրդը դարձել է այդ նկրտումների զոհը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:
«Աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, և դա ուղղակի հետևանք է Արևմուտքի որոշ էլիտաների՝ ցանկացած միջոցներով իրենց քաղաքական, տնտեսական, ֆինանսական, ռազմական և գաղափարական գերիշխանությունը պահպանելու փորձերի։ Նրանք գիտակցաբար գնում են քաոսի բազմապատկման և միջազգային իրադրության սրման», - ասել Է Պուտինը։