ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ

09/12/2022 14:04

ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վերջինիս մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջնորդները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:

ԵԱՏՄ երկրների առաջնորդներին Բիշքեկի Ալա-Արչա պետական կեցավայրում դիմավորել է Ղրղզստանի նախագահը, որից հետո տեղի է ունեցել համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի անդամներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունելու ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի եզրափակիչ նիստում։

Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել նախագահող կողմին և անձամբ Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին` ավանդական հյուրընկալության և այսօրվա հանդիպման կազմակերպման, ինչպես նաև Ղրղզստանի նախագահության ընթացքում նախանշված առաջնահերթ ոլորտների, նպատակների և խնդիրների իրականացման համար:

Անկեղծորեն ողջունում եմ նաև Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և ցանկանում հայտնել Հայաստանի Հանրապետության՝ դիտորդ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։

Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը, նշեմ, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։

Ներկա իրավիճակն, իհարկե, ազդում է Միության բոլոր անդամ-պետությունների հիմնական տնտեսական ցուցանիշների վրա, և բոլորիս համար այս դժվարին պահին պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի առավելագույնի հասցնենք եվրասիական ինտեգրման ներգործությունը՝ հաշվի առնելով սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները։

Չնայած ստեղծված իրավիճակին, ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ փոխադարձ առևտրում աճի միտում կա։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 80 տոկոսով։

Հարգելի գործընկերներ,

Ի շարունակություն նեղ ձևաչափով օրակարգային առանցքային հարցերի շուրջ մեր քննարկումների՝ ցանկանում եմ բարձրաձայնել տնտեսական միության համար արդիական մի շարք հարցեր։

Եվրասիական տարածաշրջանում տնտեսական ինտեգրման կարևոր տարր է արդյունաբերական համագործակցությունը, և մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը՝ բոլոր խոստումնալից ձեռնարկումները խթանելու համար։ Այս համատեքստում այսօր մենք գործարկում ենք արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմ։ Համոզված եմ, որ այս ֆինանսավորման գործիքը կնպաստի մեր պետությունների տեխնոլոգիական զարգացմանը։

Հանձնաժողովի հետ միասին մենք սկսել ենք իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում: Հայաստանի համար հատկապես արդիական է «կանաչ» տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի պահպանության թեման։ Զարգացնելով «կանաչ» էներգիան՝ Հայաստանն ակտիվորեն յուրացնում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Իրականացվում են միջոցառումներ մետաղագործական արդյունաբերության դեկարբոնիզացման ուղղությամբ։ Մենք ամեն կերպ խրախուսում ենք էլեկտրական տրանսպորտի օգտագործումը։

Գործընկերներ,

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարենային անվտանգության խնդիրների վրա։ Այս տեսանկյունից, ընթացիկ տարում ԵԱՏՄ անդամ-երկրների ներքին շուկաների կայունությունն ապահովելու նպատակով կազմվել են գյուղատնտեսական կարևոր ապրանքների ինդիկատիվ հաշվեկշիռներ։ Սա արդյունավետ գործիք է Միության ներսում փոխադարձ մատակարարումների կարիքներն ու հնարավորություններն արագ որոշելու համար։

Նշեմ նաև Հանձնաժողովի աշխատանքը ներդրումային ագրոարդյունաբերական նախագծերի պորտֆելի ձևավորման ուղղությամբ, ինչը կարող է արդյունավետ գործիք դառնալ համագործակցության զարգացման և ներմուծման փոխարինման համար։

Եվրասիական օրակարգի հաջող իրականացման տեսանկյունից չափազանց կարևոր է բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ գտնելը։

Այս առումով, հայկական կողմն առաջնահերթ է համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։ Մասնավորապես, մեզ համար զգայուն խնդիր է մնում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը։

Կառուցողական երկխոսության և փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով գնալու շնորհիվ հաջողվեց ապահովել գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի պատրաստվածության բարձր մակարդակ։

Սակայն, հաշվի առնելով գործընթացի բարդությունը, էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից ելնելով, մի շարք չլուծված խնդիրներ են մնում։

Մենք պատրաստ ենք ճկուն մոտեցում ցուցաբերել՝ կոնսենսուսի հասնելու և չլուծված հարցերի շուրջ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի հավասարակշռությունն ապահովելու համար՝ Միության ընդհանուր գազի շուկայի առավելություններն ու ներուժը լիովին օգտագործելու նպատակով։

Հարգելի գործընկերներ,

Նշեմ, որ ընթացիկ տարվա արդյունքներով Հանձնաժողովն անդամ-պետությունների կառավարությունների հետ միասին բարձր մակարդակի աշխատանք է ցուցաբերել Միության ներքին շուկայի հավասարակշռման ուղղությամբ՝ ապահովելով ազգային և վերազգային շահերի պատշաճ համադրումն այս ոչ դյուրին ժամանակաշրջանում։

Իր հերթին, վերազգային կարգավորման առաջնահերթ ոլորտների՝ տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակով իրականացված թվային վերափոխումը կստեղծի հիմքեր Միության անդամ-պետությունների միջև վստահության համար:

Շարունակելով ինտեգրված տեղեկատվական համակարգի անցումը թվային հարթակի՝ մենք կկարողանանք ստեղծել անհրաժեշտ պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող ամուր ենթակառուցվածք ձևավորելու համար։

Այս համատեքստում, մենք տեսնում ենք Միության ներքին շուկայի զարգացման նոր առաջնահերթությունները մատնանշող համակարգային փաստաթղթի մշակման մեծ պահանջարկ։ Կարծում եմ, որ այդպիսի փաստաթուղթը հնարավորություն կտա բացահայտել մեր ներքին շուկայի ողջ ներուժը՝ դարձնելով այն ավելի ամուր։

Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն եմ համարում ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։

Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Անկասկած կարելի է արձանագրել, որ մեր համատեղ ջանքերը բերում են գործնական արդյունքների, և մենք զգում ենք ինտեգրման դրական ազդեցությունը, ինչը հնարավոր է դառնում Միության անդամ երկրների լավ համակարգված փոխգործակցության շնորհիվ։ Անցնող տարին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համար դարձավ հոբելյանական։ Այս տասը տարիների ընթացքում այն, անշուշտ, դարձավ Միության անդամ երկրների համար մի շարք կարևոր որոշումների նախաձեռնողը։ Այս կապակցությամբ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի բոլոր անդամներին՝ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում իրենց արժանի ավանդի համար։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին 2022 թվականին ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել Միության մարմիններում նախագահությունը ստանձնած ռուսական կողմին։

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի հավատարմությունը ԵԱՏՄ մասին պայմանագրի հիման վրա ամրագրված սկզբունքներին ու նպատակներին և բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա խթանման։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, նախանշվել են ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման ուղիները։ Քննարկվել և հաստատվել են էներգետիկայի և առևտրի ոլորտներին վերաբերող մի քանի որոշումներ: Որոշում է կայացվել մեկնարկել ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի  կնքման շուրջ բանակցային գործընթաց:

Ռուսական կողմը ներկայացրել է 2023 թվականին ԵԱՏՄ-ում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:08 Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին Այսօր, 12:00 Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ Այսօր, 11:52 Երիտասարդ հայ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը Այսօր, 11:46 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 վթար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ Այսօր, 11:36 Ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակության փաթեթը. ԱԱԾ պահեստազորի սպաները դիմել են Նիկոլ Փաշինյանին Այսօր, 11:28 Կառավարությունում քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման ու մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման հարցը Այսօր, 11:20 Հակոբ Արշակյանը ԱՄՆ-ում հանդիպել է Յուրա Մովսիսյանին Այսօր, 11:12 Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը Այսօր, 11:04 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել նաև Արևելյան մաքսատուն-վարչությունում. ՊԵԿ Այսօր, 10:57 Զորքերում մարտունակության շարունակական բարձրացումն ու առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը կարևոր է. Սուրեն Պապիկյան Այսօր, 10:53 Քաղաքացիները կարող են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից օգտվել նաև Հայփոստի բաժանմունքներում Այսօր, 10:42 «Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար Այսօր, 10:39 Պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանն իր պլանավորած ճանապարհային քարտեզը կյանքի կոչի, որովհետև վերջնափուլում այլընտրանք չի լինելու. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:34 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը Այսօր, 10:32 «Ժողովուրդ». Ինչու է ֆինանսների նախարարությունը խառնվել Գագիկ Ջհագիրյանի թոշակի գործին Այսօր, 10:27 Ավարտվել է «Լապտերիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից առերևույթ խարդախություն, հափշտակություն կատարելու և կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը Այսօր, 10:24 Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը խուսափում է թիմակիցների ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից Այսօր, 10:18 «Հրապարակ». Իշխանությունը հասկացել է՝ ԺՊ-ի կազմակերպած ընտրություններում, որպես կանոն, ԺՊ-ն էլ ընտրվում է Այսօր, 10:11 «Փաստ». Արթուր Դավթյանի՝ Արցախում գտնվելու փաստը ու հնարավոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Այսօր, 10:08 «Հրապարակ». Փակելով Հայաստանի հետ Արցախի վերջին ճանապարհը, Նիկոլ Փաշինյանը փորձում է ապահովագրել իր իշխանությունը Այսօր, 10:05 «Հրապարակ». Ավինյանի յուրայինները չեն սպասել, որ նա բացահայտ կցուցադրի, թե ինչու «տուն ճանապարհեց» Հրաչյա Սարգսյանին Այսօր, 10:03 «Փաստ». Ավինյանը քաղաքապետի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Ինչ էր անում ռուսաստանաբնակ հայ օլիգարխը խորհրդարանում Այսօր, 09:52 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում են Էդգար Ղազարյանի թեկնածությունը Այսօր, 09:49 «Հրապարակ». Պարզվեց՝ Կամո Ցուցուլյանը փրկարար ծառայությունը չի ղեկավարում՝ քանդում է Այսօր, 09:45 «Փաստ». «Աղջոց վանքն անպայման կվերականգնվի» 27/03/2023 23:03 Գարնանային դեպրեսիայի դեմ պայքարի արդյունավետ կանոններ․ Ինչի՞ց սկսել 27/03/2023 22:52 Մարզերում մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ 27/03/2023 22:40 Առանձին lեռնային և նախալեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետից 12-21 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է 27/03/2023 22:29 «Կամուրջ ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև». Ավստրիայում կայանալիք համաժողովին կմասնակցեն հայկական մշակույթի ներկայացուցիչներ 27/03/2023 22:17 Ուկրաինայում ստորագրահավաք է, TikTok-ն արգելափակելու համար 25 000 «ձայն» է անհրաժեշտ 27/03/2023 22:05 Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. Խուճապը վնասում է տուժածին 27/03/2023 21:55 «Պրագան կրկին հայտնվել է աշխարհի քարտեզին»․ Չեխիայի ԱԳ նախարարը Ստոլտենբերգին առաջարկ է արել, որն ընդունվել է 27/03/2023 21:43 «Զինվոր եմ տվել, հիմա նույնիսկ նրա ոսկորները չեն տալիս». Շիրազ Խաչատրյանի հայրը որդու մարմինն է պահանջում․ News.am 27/03/2023 21:30 ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 27/03/2023 21:18 Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել մելատոնինի պակասը և ինչպե՞ս բարձրացնել հորմոնի մակարդակն օրգանիզմում 27/03/2023 21:07 Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց է 27/03/2023 20:57 Արցախում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել 27/03/2023 20:50 Չինաստանը կոչ է արել նվազեցնել միջուկային տերությունների միջև հակամարտության ռիսկը 27/03/2023 20:37 Կոշտ կարձագանքենք ցանկացած չարամիտ գործողության՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները․ Լավրով 27/03/2023 20:25 Ռուսաստանը յուրահատուկ ժամանակակից զենք ունի, որով կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին․ Պատրուշև 27/03/2023 20:13 Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին UAZ է այրվել 27/03/2023 20:01 «Վերագնահատել ռեսուրսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները, կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ»․ Արցախում Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ է անցկացվել 27/03/2023 19:53 Կարեն Սարգսյանը սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում երրորդ տեղն է գրավել 27/03/2023 19:41 Հայ մարզիկները հունահռոմեական ոճի ըմբշամարտի դասակարգման վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում են 27/03/2023 19:28 Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի բնակարաններից կատարել են գողություններ, օժանդակող անձինք սպասել են դրսում` հսկելով անցուդարձը 27/03/2023 19:16 Ռելաքսացիայի դերը հոգեկան առողջության բարելավման և կյանքի որակի բարձրացման մեջ 27/03/2023 19:06 Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման, մեծածախ առևտրի լիցենզավորման համար 27/03/2023 18:53 Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը 27/03/2023 18:41 «Նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է»․ ՍԴ նախագահը՝ ՀՀ նախագահին 27/03/2023 18:31 Դոլարի առքի նվազագույն գինը 384 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ 27/03/2023 18:20 Հրդեհ՝ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 27/03/2023 18:10 Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ծրագրերի վրա․ Պեսկով 27/03/2023 18:00 Ռուսաստանը Բելառուսին է հանձնել միջուկային զենք կրող «Իսկանդեր» համալիր, ԵՄ-ն հայտարարել է՝ Բելառուսում ռուսական տակտիկական միջուկային զենքի տեղակայումն անհետևանք չի մնա 27/03/2023 17:50 «Ամբողջ աշխարհում գերադասում են տեղական տեսակները, որովհետև ավելի դիմացկուն են»․ Բուսաբանության ինստիտուտը ծառերի մասսայական հատման անհրաժեշտության վերաբերյալ մասնագիտական կարծիք չի հայտնել 27/03/2023 17:37 Մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական խիզախումներ և երևակայություն․ Նախարարը շնորհավորել է Թատրոնի օրը 27/03/2023 17:18 Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ. Արցախի պետնախարար 27/03/2023 17:10 Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. Արարատ Միրզոյան 27/03/2023 16:59 1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ 27/03/2023 16:48 Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով 27/03/2023 16:35 «Սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ». Հրանտ-Լեոն Ռանոսի առաջին հարցազրույցը (Տեսանյութ) 27/03/2023 16:25 Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է երթևեկության 4446 խախտում, մարզերում՝ 6766 27/03/2023 16:16 Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան 27/03/2023 16:09 Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը 27/03/2023 15:55 Ծեծկռտուք մայրաքաղաքի կենտրոնում. պարեկները 4 հոգու տեղափոխել են Կենտրոնական բաժին 27/03/2023 15:45 Ռուբեն Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը 27/03/2023 15:34 Միջազգային հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ադրբեջանի վրա, որ վերադառնա Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին. Արթուր Խաչատրյան 27/03/2023 15:22 Դպրոցների անձնակազմերին տարհանել, տուժածներին հայտնաբերել են․ տակտիկական ուսումնավարժություններ 27/03/2023 15:12 Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին տեղեկությունը 27/03/2023 15:04 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2 ամսում աճել է 10.9 տոկոսով 27/03/2023 14:56 Ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության. Գեղամ Մանուկյան 27/03/2023 14:50 Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ 27/03/2023 14:47 Պահանջեք ձեր նախագահից կատարել իր ստանձնած պարտավորությունները․ Դավիթ Խաժակյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ թեզերին (Տեսանյութ) 27/03/2023 14:40 Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան 27/03/2023 14:17 Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել 27/03/2023 14:10 Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի. Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը 27/03/2023 13:52 Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով 27/03/2023 13:39 Հայկական ԱԷԿ-2-ի կադրերի պատրաստման նպատակով հայ-ռուսական խմբի առաջին նիստն է անցկացվել 27/03/2023 13:28 Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ են․ Աբրահամյան 27/03/2023 13:18 Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով 27/03/2023 13:05 Երևանում առաջին անգամ կանցկացվի ռեստորատորների և զբոսաշրջութային ոլորտի կոնֆերանս 27/03/2023 12:56 Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին 27/03/2023 12:44 Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակ 27/03/2023 12:33 Չորս ֆուտբոլիստ չի մասնակցի Հայաստան-Կիպրոս հանդիպմանը 27/03/2023 12:26 Գեղարքունիքում բռնություն են գործադրել պարեկների նկատմամբ. կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ. երկու հոգի կալանավորվել է 27/03/2023 12:15 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (Տեսանյութ) 27/03/2023 12:04 Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին 27/03/2023 11:56 ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը 27/03/2023 11:45 Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ 27/03/2023 11:31 Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ 27/03/2023 11:29 Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ 27/03/2023 11:17 Եթե ճապոնացիները կարողացել են սակուրայի ծաղկելը ստանալ, միրգը՝ ոչ, մենք էլ նույնը կարող ենք անել ծիրանենու պարագայում. Ավինյան (Տեսանյութ) 27/03/2023 11:08 Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը 27/03/2023 11:06 Արթիկի, Մասիսի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում անձրև է տեղում 27/03/2023 10:53 Երևանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ 27/03/2023 10:46 Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ (Տեսանյութ) 27/03/2023 10:38 Սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել․ ադրբեջանական ԶՈւ-ն կրակել է Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ․ ՆԳՆ-ն ամփոփել է շաբաթը 27/03/2023 10:25 Վթար՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 27/03/2023 10:15 ԳՐԵԿՈ-Ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

Տվյալ բաժնի վերջին նյութերը