
12/12/2022 12:30
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է. Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է․ «Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։ Հուսով եմ, որ դա հումանիտար ճգնաժամի չի հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով»։