12/12/2022 12:19
Մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 53 նոր դեպք
Դեկտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք, կատարվել է 2 930 թեստավորում: Առողջացել է 89 բուժառու, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 881 դեպք, որոնցից 435 060-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 247 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 712 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 240 491 թեստավորում: