15/12/2022 14:04
Գնել Սանոսյանն այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում Սյունիքի մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ այցելել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան բնակավայրեր։
Այցի շրջանակներում քննարկվել են համայնքներում իրականացված ծրագրերը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու առկա խնդիրները։
Նախարարը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերն ու խնդիրները։