17/12/2022 18:16
Փաշինյանը Ջերմուկում վարել է ՔՊ-ի քաղաքական ժողովի նիստը
Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի հարցեր»,- նշված է գրառման մեջ։