19/12/2022 18:20
Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերը 224-ն են, անհետ կորածները՝ 3-ը․ «Փաստինֆո»
Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224 է, անհետ կորածների թիվը՝ 3-ը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների ինքնությունը պարզվել է, նույնականացման գործընթացն ավարտվել է:
«Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,- նշել է Աբրահամյանը: