20/12/2022 11:44
Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս
ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանից դիմումներ չեն եղել։ Մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», - ասել է Զասը։