![Վթար՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած](https://www.aysor.am/news_images/681/2041728_1/86407_b.thumb.jpg)
20/12/2022 14:22
Վթար՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած
Դեկտեմբերի 20-ին, ժամը 10։48-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1985 թ.) ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ։