Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. Կառավարությունը ԱՆԻՖ-ի վրա է գցում պատասխանատվությունը. «Փաստինֆո»

20/12/2022 12:13

Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. Կառավարությունը ԱՆԻՖ-ի վրա է գցում պատասխանատվությունը. «Փաստինֆո»


Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետեւանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է:

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։

Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ`՝ «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն » վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետեւում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաեւ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերեւս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որեւէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց:

«ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետեւողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:36 Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն Այսօր, 14:28 «Եթե ժողովուրդը դեմ չլինի». Նիկոլ Փաշինյանը նոր միտք ունի՝ Հայաստանում լինեն վճարովի ճանապարհներ (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ փինաչիությունը որպես ավանդույթ, մշակույթ, համոզմունք ու հավատամք դարձնելու ու պահպանելու համար. Հովհաննես Ազոյան Այսօր, 14:17 Քաղաքական փոփոխության հասնելու ճանապարհը ժողովրդավարական համակարգն է. ԱՄՆ պաշտոնյան՝ ՀՀ-ում ոստիկանների գործողությունների մասին Այսօր, 14:10 Հայաստանում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու մասին դեռ վաղ է խոսել. Նարիշկին Այսօր, 13:53 Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև Այսօր, 13:43 Հնդկաստանում գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, կա 60 վիրավոր Այսօր, 13:36 «Հայաստան-Արցախ» երիտասարդական միությունը կյանքի է կոչելու նոր ու հավակնոտ ծրագրեր (Տեսանյութ) Այսօր, 13:28 Իրավունք չունենք Եռաբլուրը գերեզմանատան վերածելու, մենք այցելում ենք որպես ուխտատեղի. Բագրատ Սրբազան Այսօր, 13:20 «Լավագույնն» ու «ծագող աստղը»․ Մխիթարյանն ու Սպերցյանը՝ միմյանց մասին․ Լուսանկարներ Այսօր, 13:16 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվել է Այսօր, 13:04 Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան» Այսօր, 12:45 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Այսօր, 12:28 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սոյունգ Յունը Այսօր, 12:11 Մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ Այսօր, 12:01 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն Այսօր, 11:50 2024-ին գրանցվել է կարմրուկով վարակման 472 դեպք, որից 281-ը՝ երեխա, 191-ը՝ մեծահասակ Այսօր, 11:44 Ամրակից գյուղում բնակելի տունն ամբողջովին այրվել է Այսօր, 11:40 Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար» Այսօր, 11:37 «Հորովելի» մեծ ընտանիքը կմասնակցի Սրբազան Շարժման հանրահավաքին Այսօր, 11:34 Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները Այսօր, 11:32 ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին Այսօր, 11:27 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը. Հայտարարություն Այսօր, 11:23 «Նյութապես շահագրգռել է մի խումբ անձանց». ՔԿ-ն Գերասիմ Վարդանյանի գործով մանրամասներ է ներկայացրել Այսօր, 11:18 15 րոպեն այն առավելագույն ժամկետն է, որից հետո վթարված ավտոմեքենաները պետք է դուրս գան երթևեկելի հատվածից. Ավինյան Այսօր, 11:12 Աղձքում ամփոփված են ոչ միայն Արշակունի, այլև նրանց նախորդած հայկական դինաստիաների հայ արքաների աճյունները. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:04 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 11:00 Բաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿ Այսօր, 10:52 Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Հովհաննիսյան Այսօր, 10:45 Գիտեմ, որ կանգնած ավտոբուսներ ունենք. ձեր թվերը ճշգրիտ չեն, իրական թվերը ներկայացրեք. Ավինյան Այսօր, 10:43 Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր Այսօր, 10:39 Սպառվեց տնային կալանքիս ժամկետը. կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց առաջին թոռնուհուս. Վահան Քերոբյան Այսօր, 10:32 Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Արարատի մարզի Նշավան բնակավայրերում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Այսօր, 10:22 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է նորաօծ եկեղեցականների հետ Այսօր, 10:20 «ՀՀ սահմանազատված պետական սահման` Տավուշ»․ ՔՊ-ական պատգամավորը սահմանի լուսանկարն է հրապարակել Այսօր, 10:10 Անի Սամսոնյանը դադարեցնում է «Լուսավոր Հայաստանին» անդամակցությունը Այսօր, 09:57 Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 09:54 Որոշ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 09:52 Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա Այսօր, 09:49 Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ փաշինյանական ատելությունն իր պատճառներն ունի․ Աբրահամյան 16/06/2024 23:57 Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ 16/06/2024 23:11 ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում 16/06/2024 22:09 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Մեսրոպ Առաքելյան 16/06/2024 21:50 Շոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես Ազոյան 16/06/2024 21:41 1 ամսով կալանավորվեց ազգությամբ ասորի, երեք անչափահա երեխաների հայր Էդգար Յուխանաևը. փաստաբան 16/06/2024 21:02 Վաղը կտեսնենք ևս մեկ անգամ՝ ցույց տալու, որ անկախ բռնաճնշումներից՝ շարժումը կենսունակ է և հասնելու է իր տրամաբանական եզրահանգման. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 16/06/2024 20:36 Կիևը պատրաստ է հենց վաղը բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ պայմանով. Զելենսկի 16/06/2024 19:56 Հարկերից խուսափելու հատկանիշներով քրվարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ.-ին, «GG» ընկերության հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ 16/06/2024 19:23 Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից 16/06/2024 19:18 Արմեն Գրիգորյանը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները 16/06/2024 19:11 Մեր գյուղացիք քեզ են ընտրել, քեզ հավանում են, ամեն հարցում կողքիդ ենք. Փաշինյանը՝ Ծավում է (Տեսանյութ) 16/06/2024 19:04 Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով 16/06/2024 18:40 Սահմանազատում պետք է անենք, որ գիշերները մարդիկ հանգիստ քնեն. Փաշինյանը՝ Ներքին Հանդի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 18:04 «Ջիջի»-ի դեմ հարուցված անօրինական քրվարույթի միակ դրդապատճառն ընկերության հիմնադիր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն 16/06/2024 17:39 ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանը 16/06/2024 17:00 «էս դրախտա է՜ ախր», «Ով գալիս է՝ ասում է Շվեյցարիան է, բայց ասում են ու թողնում գնում». Նիկոլ Փաշինյանը Շիկահողում էր (Տեսանյութ) 16/06/2024 16:46 Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր 16/06/2024 16:18 Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին չեն աջակցել 11 երկիր, այդ թվում Հայաստանը 16/06/2024 15:44 Երևանի սրտում՝ 25 միլիոնից ավելի դիտում․ Էռնեստ Օգաննեսյան 16/06/2024 15:01 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակտենի բնակիչներին (Տեսանյութ) 16/06/2024 14:30 Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով արգելանք է դրվել․ «Հետք» 16/06/2024 14:20 «Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ փաստաբան 16/06/2024 14:05 Ազգային-ժողովրդավարական Բևեռը հանդիպել է Բագրատ Սրբազանին 16/06/2024 13:39 Իրավապահ ողջ համակարգը գործի է դրվել` հասարական ճնշումների հերթական ալիքն ապահովելու և փողոցային պայքարը կանգնեցնելու համար. Աբրահամյան 16/06/2024 13:12 «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Նա 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել.shamshyan.com 16/06/2024 13:04 Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են 16/06/2024 12:32 Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց, ինչը բողոքարկվելու է, ուզում են ասեն արի ապացուցիր, որ դու ուղտ չես. Փաստաբան (Տեսանյութ) 16/06/2024 12:12 Աբրահամ Գասպարյանը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում 16/06/2024 11:53 Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրման, ապա՝ թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին (Տեսանյութ) 16/06/2024 11:40 ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է 16/06/2024 11:15 Երևանում «Mercedes»-ի 31-ամյա ոչ սթափ վարորդը բախվել է քաղաքապետարանի տրակտորին. կա վիրավոր 16/06/2024 10:39 Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ.-ի. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել Գեղամա լեռներից 16/06/2024 10:20 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ևս 2-3 աստիճանով կբարձրանա 16/06/2024 10:01 Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում 16/06/2024 09:56 GG ընկերությունը միշտ սրտացավություն է դրսևորել Արցախի հանդեպ, չպետք է հանդուրժել բռնությունը և ատելության քարոզը. Արտակ Բեգլարյան 16/06/2024 09:34 Կալանավորվել է հինգ մարդ, իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված, ո՛չ էլ կալանավորված. փաստաբան 15/06/2024 23:35 Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել 15/06/2024 22:56 Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամ 15/06/2024 22:44 Սերն է պակասել բոլորին. Սիրուշոն 15/06/2024 22:29 Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել 15/06/2024 21:54 Նիկոլն անպատիժ մնացած դեռահասի կուրաժով ժողովրդին մարտահրավեր նետեց․ տղա եք՝ կանխեք ինձ. գնդակը կրկին ժողովրդի դաշտում է․ Աշոտյան 15/06/2024 21:15 Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան (Տեսանյութ) 15/06/2024 21:06 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» (Լուսանկարներ) 15/06/2024 21:02 Առուն կտրվելուց առաջ մի հատ վարարում է, հիմա իշխանության վերջին ճիգերն է, ուրիշ ճար չունեն. Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց 15/06/2024 20:45 Բաղրամյան պողոտայում ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվեցին (Լուսանկարներ) 15/06/2024 19:48 Զելենսկու գրասենյակի ղեկավարն արձագանքել է ՌԴ-ի հետ խաղաղության ծրագրի առաջարկին 15/06/2024 19:24 Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը, «KamAZ» և «MAZ» մակնիշի բեռնատարները. կա 4 վիրավոր 15/06/2024 18:49 Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը 15/06/2024 18:15 Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն, չնայած քաղաքական բնույթի են որակում. ՔԿ 15/06/2024 17:59 37թիվ. ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան 15/06/2024 17:46 «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի և միտված է խոշոր ընկերության սնանկացմանը. Արսեն Բաբայան 15/06/2024 17:15 Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ Դանիելյան 15/06/2024 17:10 Մասիս Մելքոնյանը 2 ամիս ժամանակով կալանավորեց ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանին, բա էդ անձն ուրիշ ինչի համար է նշանակվել. փաստաբան 15/06/2024 16:56 Արցախցիներս ոչ միայն տուն ենք կորցրել, այլ ամենաթանկը՝ հայրենիք, մարդկային կյանքեր. դրանք որևէ կերպ չեն կարող փոխհատուցվել 15/06/2024 16:31 Ռուսաստանը վերականգնել է տարերքից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և արտաքին աշխարհի միջև 15/06/2024 16:22 Մարդկանց բացատրենք, որ թակարդում չհայտնվեն. երկու արևմտամետ բլոկ կա, երկուսն էլ խարդախներ են, հույսի վաճառականներ (Տեսանյութ) 15/06/2024 16:00 Փաշինյանը պետք է հեռանա ոչ միայն այն ամենի համար, ինչ արել է, այլ նաև այն ամենի համար ինչ պատրաստվում է անել (Տեսանյութ) 15/06/2024 15:19 Գերասիմ Վարդանյանին ձերբակալելու որոշում կա (Տեսանյութ) 15/06/2024 14:48 Մեսիջ են ուղարկում գործարարներին՝ «չհամարձակվեք կանգնել շարժման կողքին, տեսեք՝ ինչ հետևանքներ կարող են լինել»․ Փաստաբանը՝ GG-ի խուզարկության մասին (Տեսանյութ) 15/06/2024 14:32 ՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. Փաստաբան