20/12/2022 14:58
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը` Սանկտ Պետերբուրգում
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը` Սանկտ Պետերբուրգում:
«Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պակաս կարևոր ոչ ֆորմալ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհաղորդի մեր համագործակցությանը», - այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ամրապնդվող համագործակցության ամենավառ ցուցանիշը պետությունների ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով շփումների ակտիվացումն է։