20/12/2022 15:16
Ամեն ինչ թանկացել է, տրամադրություն չկա. Քաղաքացիները Ամանորին պատրաստվելու մասին (Տեսանյութ)
Հաշված օրեր անց աշխարհը կնշի նոր՝ 2023 թվականը։ Հայաստանում ևս պատրաստվում են Ամանորին, իսկ թե ինչպե՞ս, փորձել է պարզել Aysor.am-ը։
Բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ դարձավ, որ շատերը դեռևս չեն կատարել ամանորյա գնումները, և նախատեսում են տոնը նշել առավել սեղմ պայմաններում՝ պայմանավորված երկրում առկա իրավիճակով։ Թոշակառուները նշեցին, որ չունեն բավարար միջոցներ Ամանորը տոնելու համար և պետք է բավարարվեն եղածով։ Ապրանքների գնային քաղաքականությունը առանձնապես գոհացնող չէր քաղաքացիներից շատերի համար, սակայն նրանցից ոմանք էլ նկատեցին՝ անցյալ տարիների համեմատ այս տարվա որոշ մթերքների առավել մատչելի և հասանելի լինելը։