21/12/2022 14:45
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներին
Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ։
Արման Թովմասյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: