24/12/2022 13:44
Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։
Կրմելից հայտնում են, որ քննարկվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցեր՝ կապված, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հետ։