Մինչ աշխարհը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ. դեսպան Մկրտչյան

27/12/2022 15:18

Մինչ աշխարհը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ. դեսպան Մկրտչյան


Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը խմբագրականով է հանդես եկել Հունաստանի ամենամեծ շրջանառություն ունեցող «To Vima» օրաթերթում, որը միաժամանակ հունարեն, անգլերեն և ալբաներեն լեզուներով տպվել է Հունաստանի, Կիպրոսի և Ալբանիայի օրաթերթերում և լրատվական կայքերում։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում 120․000 հայեր՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ, իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում (Լեռնային Ղարաբաղ), Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով հայտնվել են արգելափակման մեջ։ Ադրբեջանը շրջափակել է նրանց ու այժմ նրանք ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից։

Սա իսկապես հումանիտար աղետ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից մի խումբ կեղծ բնապահպաններ, իբր բնապահպանական մտահոգություններով, փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ մարդասիրական օղակը՝ Լաչինի միջանցքը։ Ադրբեջանի կողմից այս շրջափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Եռակողմ հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է հետևյալը.

ա) Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության տակ։

բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։

Ճանապարհի արգելափակումն արցախահայերին թողել է մեկուսացված՝ առաջին անհրաժեշտության սահմանափակ ռեսուրսներով: Սնունդը, դեղորայքը և վառելիքը հետզհետե սպառվում են ձմեռային ցրտաշունչ պայմաններում։ Ադրբեջանը նաև մի քանի օրով դադարեցրել էր Արցախ գազամատակարարումը՝ մարդկային տառապանքը էլ ավելի սաստկացնելու նպատակով։ Բնական գազը գալիս է Հայաստանից ու անցնում ադրբեջանական կողմից վերահսկվող տարածքով։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները և մանկապարտեզները ստիպված էին փակվել, իսկ հիվանդանոցները դժվարությամբ էին խնամում ցրտահարված հիվանդներին: Նույնիսկ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդներին բուժում ստանալու և կյանքը փրկելու համար դեռևս չի հաջողվում տեղափոխել Հայաստան։

Ադրբեջանի կողմից այս շրջափակումը արցախահայությանը մարդկային և զանգվածային տառապանք պատճառելու առաջին փորձը չէ։ Բացի վերջին 30 տարում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված երեք պատերազմներից, վերջինս արցախահայությանը ենթարկել է նաև այլ տարբեր փորձությունների։ Արցախահայության երեք սերունդ ապրել է մահ և դժվարություններ, ենթարկվել ջարդերի ու սպանդի և շարունակում է ապրել Ադրբեջանի կողմից բնաջնջման մշտական սպառնալիքի ներքո։

Սակայն արցախահայությունն այդ ամենին դիմացել է։ Չնայած այն փաստին, որ 2020 թ․ նոյեմբերին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարությունը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ծայրահեղ ու անտանելի կենսապայմաններ ստեղծելու տարբեր միջոցներ է ձեռնարկում՝ այդ թվում՝ ռազմական սադրանքներ, հոգեբանական ճնշումներ և ահաբեկչություն՝ կրակելով քաղաքացիական նշանակության շենքերի վրա, բազմիցս անջատելով բնական գազի հոսքը ձմռան ցուրտ պայմաններում։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել իր զինանոցում եղած ամբողջ գործիքակազմը՝ հայերին իրենց հայրենիքից բնաջնջելու և/կամ արտաքսելու համար։ Ադրբեջանը չի ընդունում, որ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», և հստակ բացահայտում է իր ցեղասպան մտադրությունները։

Ադրբեջանի կողմից շրջափակումը առանձին գործողություն չէ։ Դա համակարգված և հետևողական քաղաքականության մի մասն է, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը: Հակահայկական հիստերիան ու ատելության խոսքը, ինչպես նաև ինստիտուցիոնալացված հայատյացությունը բացահայտում են Ադրբեջանի մտադրությունները։ Ոչնչացնելով և պղծելով դարավոր պատմություն ունեցող հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը, գերեզմանները և խաչքարերը, ինչպես նաև իր տիրապետության տակ գտնվող հողերից ջնջելով ամեն հայկականը՝ Ադրբեջանն ակնհայտորեն բացահայտում է ոչ միայն էթնիկ զտումների իր քաղաքականությունը, այլև իր մտադրությունը, այն է՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործել հերթական ցեղասպանությունը։

Իսկապես, Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ պահանջում է Լեռնային Ղարաբաղը առանց հայերի։ Ադրբեջանը պահանջում է զուտ տարածքը, ու այդ նպատակին հասնելու համար հայերի բնաջնջումը միջոց է՝ հասնելու նպատակին։ Սա գոյաբանական պահ է հայերի համար․ կյանքի և մահի հարց, քանի որ արցախահայերը, անտանելի ու անմարդկային պայմաններում, շարունակաբար պայքարում են իրենց հինավուրց հայրենիքում ապրելու իրավունքի համար:

Սա դանդաղ զարգացող ցեղասպանություն է։ Ավելի քան 120 000 բնակչությունը կարող է անհետանալ, ամբողջությամբ լիկվիդացվել՝ առանց որևէ մեկի պատասխանատվության։ Մենք նախկինում ականատես ենք եղել նման գործընթացների, որոնք տեղի են ունեցել հայերի, հույների, քրդերի և շատ ուրիշների հանդեպ:

Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: «Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից»:

Ադրբեջանին նման հայտարարություններ և կոչեր են հղել ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, Կանադան, Վատիկանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Էստոնիան և այլն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հարցը քննարկման է դրել հատուկ նիստում։ Այդ բոլոր հայտարարություններն ընդգծում են, որ շրջափակման շարունակությունը սպառնում է հումանիտար աղետի պատճառ դառնալ։ Փաստացի՝ այն արդեն իսկ ընթացքի մեջ է, քանի որ շրջափակման պատճառով Ստեփանակերտում մահացել է մեկ հիվանդ։ Ադրբեջանը ձևացնում է, թե չի լսում այդ կոչերը և երկու կեղծ փաստարկ է ներկայացնում․

Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը,
Բողոքում են ոչ թե իշխանությունները, այլ «բնապահպանները»։
Սակայն միջազգային արձագանքներից հստակ երևում է, որ ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի հավատում այս փաստարկներին։

Մինչ աշխարհը պատրաստվում է Սուրբ Ծննդյան ու Ամանորի տոնակատարությանը, Արցախի հայ բնակչությունը գտնվում է ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ՝ մեկուսացված և կտրված ողջ աշխարհից։

Հերթական ողբերգությունը կանխելու համար անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ և վճռական գործողությունները: Քաղաքակիրթ աշխարհը և միջազգային մասնագիտացված կազմակերպությունները պետք է միջամտեն՝ իրավիճակի հետագա սրումը կասեցնելու ու Արցախի ժողովրդին ընթացող ցեղասպանությունից փրկելու համար։ Արցախի ժողովուրդը փորձելու է դիմակայել նոր ցեղասպանությանը, սակայն հնարավոր է, որ դա նրա վերջին պայքարն է՝ հանուն գոյատևման»,- նշվում է «Էթնիկ զտո՞ւմ, թե՞ գոյատևման պայքար մինչև վերջ» վերտառությամբ հոդվածում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը