Հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը. «Լույս» հիմնադրամ

27/12/2022 13:05

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը. «Լույս» հիմնադրամ


«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։

Ինչպես և կանխատեսելի էր, վերջին տարիներին Ադրբեջանի ազդեցությունը հատկապես մեծացավ այն երկրներում, որոնք հանդիսանում են ադրբեջանական էներգակիրների անմիջական կամ հեռանկարային շահառուներ։

  • Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի և նավթի հիմնական շահառուն՝ Իտալիան, վերջիններից էր, որ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, այն էլ 44-օրյա պատերազմից հետո միայն՝ 2020թ․ դետեմբերին։
  • Կասպյան էներգակիրների մատակարարումը Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը, ԱՄՆ-ում միշտ վայելել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը, և այդ նախագիծը Վաշինգտոնի համար ռազմավարական կարևորություն ունի։
  • Հարավային Կովկասում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ զուտ ԵՄ-ի շահերը խարսխվում են երեք հիմնական նպատակների վրա՝

1. ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը,

2. Հարավային Կովկասում ձևավորել այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որը տարածաշրջանից աստիճանաբար դուրս կմղի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քաղաքական ազդեցությունը,

3. խոչընդոտել Հարավային Կովկասում Իրան-ՌԴ ռազմաքաղաքական առանցքի ձևավորումը և Իրանի դերակատարության մեծացումը։

Ադրբեջանի նկատմամբ ԵՄ լոյալ մոտեցումը օրինաչափ է, եթե հաշվի առնենք վերջինիս տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Եթե միայն 2022թ․ առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ-ն միայն Ադրբեջանից ներմուծված գազի համար վճարել է շուրջ 5 մլրդ եվրո, ապա, օրինակ՝ Հայաստանի հետ ԵՄ ամբողջ ապրանքաշրջանառությունը նույն ժամանակահատվածում չի հատել 1 մլրդ դոլարի սահմանը։ Պատահական չէ, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի հերթական ագրեսիայից հետո Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը շտապեց հայտարարել, որ ԵՄ-ն չի դիտարկում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ գազային գործարքի չեղարկումը կամ սառեցումը։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի հարցի այնպիսի կարգավորումը, որը հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետի երկարացման համար, չի բխում Արևմուտքի շահերից։ Բրյուսելի համար խիստ անցանկալի է նաև հակամարտության վերսկսումը այնպիսի մասշտաբներով, որը կարող է սպառնալիք ստեղծել Ադրբեջանից դեպի ԵՄ անցնող էներգետիկ ենթակառուցվածքների համար։

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները՝ կարող ենք եզրակացնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդական ջանքերը չեն կարող անտեսել տարածաշրջանում ԵՄ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը։ Ամեն կերպ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու ցանկությունը և Ադրբեջանի հետ վերջին տարիներին մեծացող էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ին դարձնում են այս բանակցությունների շահագրգիռ մասնակից։ Որքան մեծանան ԵՄ ակնկալիքներն Ադրբեջանից էներգակիրների մատակարարման հարցում, այնքան միջնորդության նժարը թեքվելու է դեպի ադրբեջանական շահերի տիրույթ։

Նաև այս է պատճառը, որ Բաքուն, մերժելով, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, փորձելով չեզոքացնել համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը, հոժարությամբ համաձայնում է Բրյուսելի միջնորդությանը, քանի որ միջնորդի նկատմամբ ունի ազդեցության որոշակի լծակներ՝ ամեն օր դեպի ԵՄ մատակարարվող էներգակիրների տեսքով։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի իշխանությունը երկար ժամանակ նախապատվությունը տալիս Ադրբեջանի հետ բանակցությունների հենց բրյուսելյան հարթակին․ ընդ որում այս միտումը հատկապես նկատելի է ուկրաինական ճգնաժամից հետո, երբ ՌԴ-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ լարվածության փուլում։

«Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում և ադրբեջանական գազի գործոնը» վերտառությամբ վերլուծություն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:18 Պատրաստ ենք աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչն արեցինք Ուկրաինայի համար․ Բորել Այսօր, 19:08 Մարտի 21-ը՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օր․ Իրազեկվածության մակարդակի բարձրացումը որոշիչ գործոն է խնդրի լուծման ճանապարհին Այսօր, 19:03 Արմավիրի մարզի Նորավան գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 18:51 Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ Այսօր, 18:39 ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալն է Այսօր, 18:27 Հերթափոխով աշխատանքը կարող է հանգեցնել ինտելեկտի նվազման. Հետազոտություն Այսօր, 18:15 Կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 30-ը Այսօր, 18:03 Գերեզմանափոսի փորման աշխատանքները թանկացել են․ Վճարովի ծառայությունների նոր գնացուցակը Այսօր, 17:50 Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն 100 օր Այսօր, 17:40 «Մի կյանքից ավելի». լույս է տեսել հետախույզ, դեսպան Արմեն Սարգսյանի մասին պատմող գիրքը Այսօր, 17:30 Մհեր Գրիգորյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է պետական հատվածում վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացման հարցը Այսօր, 17:18 Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը Այսօր, 17:08 «էկոակտիվիստ» գործակալների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին Այսօր, 16:55 Վարչապետին ներկայացվել են Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022թ. կատարված աշխատանքները Այսօր, 16:45 «Իրականացնելու ենք ակցիա կառավարության շենքի դիմաց՝ ևս մեկ անգամ մատնանշելով իսկական մեղավորին»․ ՀՅԴ երիտասարդական միություն Այսօր, 16:37 Զինծառայողը մառախուղի պայմաններում մեքենայով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ՊՆ Այսօր, 16:30 Արցախի շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը զգում են նաև Չափար գյուղում Այսօր, 16:25 «Հայկական բիզնես անկյուն» նախագծի ստեղծման նպատակն է հայ արտադրողին ներկայացնել միջազգային շուկայում և ներդրումներ բերել Հայաստան. նախագծի հիմնադիր Այսօր, 16:13 Կենսաթոշակառուներին տարիքի հիմքով այլևս աշխատանքից չեն ազատի Այսօր, 15:52 Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին Այսօր, 15:38 Հայաստանում հրավառություն կլինի միայն տոն օրերին Այսօր, 15:12 Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա. Իշխանյան Այսօր, 14:57 Գնել Սանոսյանն ու Բելառուսի փոխվարչապետը քննարկել են հայաստանյան շինարարական ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր Այսօր, 14:43 Բուհերի անվճար տեղերի 55%-ը հատկացվել է բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական ոլորտին Այսօր, 14:33 Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան Այսօր, 14:24 Արցախի ՄԻՊ-ի զեկույցը՝ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին Այսօր, 14:17 Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ. Հայկ Մամիջանյան Այսօր, 14:05 Իրանի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան Այսօր, 13:54 Երևանում այսօր ցերեկը, մարտի 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև Այսօր, 13:34 Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Այսօր, 13:25 53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր Այսօր, 13:15 Ապօրինի ձեռք բերված շուրջ 426 մլն դրամի գույքն օրինականացնելու և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու մեջ մեղադրվող Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:02 Սյունիքում ծառի տակ հայտնաբերված նորածնի դին մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 12:55 Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրամիության պատկան կառույցներին, հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը. Գերագույն Հոգևոր Խորհուրդ Այսօր, 12:51 Հայ-ռուսական հարաբերությունների «փչացման փուլը» թևեր է տալիս Ալիևին. ՀՀ իշխանությունը համաձայնություն է տվել դառնալու Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու գործիք. Անդրանիկ Թևանյան Այսօր, 12:41 Քաղաքացին Սյունիքի անտառում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է նորածին աղջկա դի Այսօր, 12:24 Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին՝ նավթն ու գազը. Արցախի ԱԺ նախագահը՝ շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ Այսօր, 12:18 Փաշինյանն ուժեղացված թիկնազորով գտնվում էր «Նաիրի» հիվանդանոցում. այցելել էր Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:08 Պետությանն է վերադարձվելու հողատարածք․ կայացվել է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը Այսօր, 11:59 Հայաստանում բժշկական կենտրոններն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով Այսօր, 11:48 Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Լոռու մարզում ապօրինի անտառահատման վերաբերյալ երկու վարույթ. մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30%-ով Այսօր, 11:38 Կլաարն ու Չավուշօղլուն հանդիպել են Այսօր, 11:32 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 11:20 Համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ, խոսքի ազատության սահմանափակում. ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Այսօր, 11:11 Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց (Տեսանյութ) Այսօր, 11:08 Համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում. Երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Այսօր, 10:58 Նովրուզի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Այսօր, 10:50 Վերաուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանին. այդ դեպքում ձեր սերունդը չի թողնի այլևս, որ որևէ իշխանություն Արցախին հրի թշնամու գիրկը. Գեղամ Մանուկյանը՝ աշակերտներին (Տեսանյութ) Այսօր, 10:42 Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը Այսօր, 10:36 Գնդապետ Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ Այսօր, 10:31 Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր Այսօր, 10:25 Նախագահը Բրազիլիայում դեսպան է նշանակել Այսօր, 10:22 Մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանի Վերին Անտառային փողոցում Այսօր, 10:20 «Հրապարակ». Արմեն Դարբինյանն ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին Այսօր, 10:18 «Ժողովուրդ». ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը Այսօր, 10:14 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Այսօր, 10:12 «Հրապարակ». Երևանի քաղաքապետի հետ հեռանում են նաև յուրայինները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Ով է դե ֆակտո ղեկավարում ՔՊ խմբակցությունը Այսօր, 10:05 «Փաստ». Իշխանության համար մարտի 26-ին Սիսիանում կայանալիք ընտրությունները պարզապես կենաց-մահու կռիվ են Այսօր, 10:00 «Հրապարակ». Ովքեր կընդգրկվեն միջազգային պատվիրակություններում «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավորների փոխարեն Այսօր, 09:56 «Փաստ». Արարատ Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել․ կազմակերպվել է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Գրիգորի Խաչատուրովի պաշտպանները պնդում են, որ քրեական գործը կարված, ուղղորդված գործ է Այսօր, 09:45 «Փաստ». Հովիկ Աբրահամյանի առանձնատան ներսի լուսանկարներն ինչպե՞ս են հայտնվել հրապարակային դաշտում Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ՔՊ-ականների մեծ մասի սրտով են Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Այսօր, 09:29 «Հրապարակ». Արայիկ Հարությունյանը պետական հաստատություններին առաջարկել է հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից 20/03/2023 21:33 Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է 20/03/2023 21:26 Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 6 ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր 20/03/2023 21:18 Թբիլիսիում կբացվի «Թումանյանը և Թիֆլիսը» խորագրով ցուցահանդեսը 20/03/2023 21:11 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել են «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին 20/03/2023 21:04 Բժշկական հոդվածներն ու ախտորոշումները համացանցում. Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվությունից 20/03/2023 20:56 Ալեն Սիմոնյանի մոտ ախտորոշվել է հոդախախտ արմունկի հատվածում, նա արդեն տանն է 20/03/2023 20:47 ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա է կանչել հարցաքննության, բայց փաստացի՝ հարցաքննել կասկածանքի շուրջ 20/03/2023 20:37 Սևանա լճի մակարդակը 1900.29 մետր է, անցյալ տարվա մարտի մակարդակից՝ 14 սմ-ով ցածր 20/03/2023 20:27 Նստակյաց ապրելակերպի հետևանքով առաջացող հիվանդություններ. Որո՞նք են և ինչպե՞ս են արտահայտվում 20/03/2023 20:17 ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտե 20/03/2023 20:07 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել 20/03/2023 19:58 Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն աճել է ավելի քան 2,5 անգամ․ ՌԴ ՆԳՆ 20/03/2023 19:45 Հայաստանի հովտային շրջաններում դիտվել է ծիրանենու զանգվածային ծաղկում, նախալեռնային շրջաններում սկսվել են էտի աշխատանքները 20/03/2023 19:33 Հակաբիոտիկների բացասական ազդեցությունն օրգանիզմի կենսագործունեության վրա. Կանխարգելիչ միջոցներ 20/03/2023 19:21 Մոսկվան ու Պեկինը շատ ընդհանուր խնդիրներ ու նպատակներ ունեն․ Պուտինը՝ Սի Ծինփինին 20/03/2023 19:10 50 096․ Թուրքական իշխանությունները երկրաշարժից զոհվածների նոր թիվ են հրապարակել 20/03/2023 19:00 Ալեն Սիմոնյանը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ 20/03/2023 18:43 Ալեն Սիմոնյանը կառավարական առանձնատների տարածքում ընկել է և վնասել թևը․ «Հրապարակ» 20/03/2023 18:31 Ռուսաստանի հասարարակական-քաղաքական կյանքն ապակայունացնելու արմատականների փորձերը կանխվել են․ Պուտին 20/03/2023 18:20 Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանում ԵՄ առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար 20/03/2023 18:07 Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարները 20/03/2023 17:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը 20/03/2023 17:47 Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր 20/03/2023 17:37 Սեդա Սաֆարյանն իր անօրինական գործողությամբ տուժողներին զրկել է բողոք ներկայացնելու հնարավորությունից. Արսեն Բաբայան 20/03/2023 17:26 «Եռակողմ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն առանց իմպրովիզացիաների»․ Լավրովը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման մասին 20/03/2023 17:14 Պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում. Վարչապետին զեկուցվել է Տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը 20/03/2023 17:03 Բոլորը գիտեն, որ 2020 թվականի պատերազմում հնարավոր էր ավելի վաղ հաստատել հրադադար, քան դա տեղի ունեցավ․ Լավրով 20/03/2023 16:58 Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորություն կա, ՀԱՊԿ-ը պատրաստ է. Լավրով 20/03/2023 16:47 Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է. Միրզոյան 20/03/2023 16:44 Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Արարատ Միրզոյան 20/03/2023 16:38 Իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել 20/03/2023 16:23 Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը սասանելու Արևմուտքի անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով 20/03/2023 16:19 Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել. ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան 20/03/2023 16:07 Փաշինյանի տրամաբանությունը, միջազգային քաղաքականության տիրապետումը, խնդիրների ըմբռնումը կասկածելի են. Լևոն Զուրաբյան (Տեսանյութ) 20/03/2023 15:55 ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները Ալիևից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը