Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France 24-ին

30/12/2022 09:32

Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France 24-ին


Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն (Ruben Vardanyan) այսօր  հեղինակավոր France 24  հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին.

Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ.

France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։

Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը:  Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց  այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։

France 24 - Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները,  նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:

Ռուբեն Վարդանյան - Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։

France 24 - Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։

Ռուբեն Վարդանյան - Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը,  հայերեն տառերի ուսուցանումն սկսել է  Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:

France 24 - Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։

Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։

France 24 - Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։

Հարցազրույցը հնարավոր է դիտել հետևյալ հղումով՝ https://www.france24.com/en/video/20221229-nagorno-karabakh-conflict


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:12 Վստահ եղեք` ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է. Արամ Հովհաննիսյանն` ուսուցիչներին Այսօր, 10:53 Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ կառույցների միջև փոխգործակցության մակարդակը Այսօր, 10:34 Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ. ԿԳՄՍ նախարար Այսօր, 10:17 Եթե ​​նույնիսկ թերահավատորեն ենք վերաբերվում Բագրատ Սրբազանի կոչերի անկեղծությանը, մենք պարտավոր ենք մտածել ավելի խորքային հետևանքների մասին. Դավիթ Անանյան Այսօր, 10:13 Տերյան փողոցում բախվել է 5 մեքենա. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա Այսօր, 10:11 «Ժողովուրդ». Փաշինյանը չի ստորագրում Հայաստանի համար վճռորոշ իրավական որևէ փաստաթուղթ. խուսափում է պատասխանատվությունից Այսօր, 10:09 «Հրապարակ». Ավինյանը մասնակցել է ՔՊ-ական թերուսների համար կազմակերպված դասախոսությանը. փողի հոտ էր առե՞լ Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Էդմոն Մարուքյանի կինը փորձում է դրամաշնորհով օրենսդրական փաթեթ մշակել. համացանցային ազատ խոսքը լրջագույնս կսահմանափակվի Այսօր, 10:04 Նիկոլ Փաշինյանի կինը տղամարդ գործարարներին ընթրիքի է հրավիրում. տոմսի արժեքը` 1 միլիոն դրամ Այսօր, 10:02 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է վոյաժի դեպի Շվեյցարիա Այսօր, 10:01 «Ժողովուրդ». «Չլիցենզավորված գործողություն»՝ Գավառի պոլիկլինիկայում. ե՞րբ կկառուցվի կամ կվերանորոգվի Գավառի կլինիկան Այսօր, 09:58 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ արդարադատության նախարարի թեկնածուի նշանակման հարցում Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Երբևէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Այսօր, 09:56 «Հրապարակ». Առանձնատան տերը կտրել է իր տան հարևանությաբ բարդիները, տեսչական մարմինը վարույթ է հարուցել 04/10/2024 23:04 Փաշինյանը Ելիսեյան պալատում ընթրիքի է մասնակցել 04/10/2024 22:31 Կատարակտ․ Հետվիրահատական շրջան 04/10/2024 22:15 «Հըզբոլլահ»-ն այսօր 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 04/10/2024 21:52 Մոպեդը գողացել ու թաքցրել է իրենց գյուղում 04/10/2024 21:34 Պապիկյանը աշակերտներին պատմել է՝ ինչպես են իրենք բարեփոխում զինված ուժերը 04/10/2024 21:20 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել 04/10/2024 21:09 Սերգեյ Լավրովը Գուրգեն Արսենյանի հետ հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել 04/10/2024 20:58 Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մշակել են մեխանիզմ, որի շնորհիվ կոդավորված քվանտային տեղեկույթը տեղափոխվում է քվանտային ինտերնետով 04/10/2024 20:41 Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու 04/10/2024 20:26 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությանը 04/10/2024 20:07 ԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի Խամենեի 04/10/2024 19:51 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 04/10/2024 19:36 Մինչև 1500 Մբ/վ Wi-Fi 7, խաղային հեռուստացույց և աննկատ աշխատող Smart home․ Team ընկերությունների խումբը` DigiTec-ում է 04/10/2024 19:21 Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին 04/10/2024 19:10 Եվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ 04/10/2024 18:52 Փաշինյանը լուսանկարվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողության մասնակիցների հետ 04/10/2024 18:28 Չնայած ՀՀ որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ 04/10/2024 18:16 Վանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվել 04/10/2024 18:05 Աննա Վարդապետյանն Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին 04/10/2024 17:51 Իրանը հայտարարել է՝ կրկին կպատժի Իսրայելին 04/10/2024 17:37 ՄԻՊ Մանասյանը հայտարարում է՝ Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները 04/10/2024 17:23 Առաջիկա օրերին Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը կնվազի 04/10/2024 17:10 Հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան 04/10/2024 16:56 Դժվար է բռնի տեղահանման, ցեղասպանության մասին խոսելիս հասկացվել միջազգային գործընկերների կողմից, երբ երկրիդ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ից 04/10/2024 16:48 Դատարանը մերժել է Փարսյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը 04/10/2024 16:38 Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ 04/10/2024 16:29 Պապոյանը և ՄԹ դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 04/10/2024 16:22 «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ 04/10/2024 16:15 Բաքուն կոնտեքստից կտրում է Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցը, որպեսզի հարձակվի ՀՀ-ի վրա․ Դանիել Իոաննիսյան 04/10/2024 16:09 ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք 04/10/2024 16:08 Կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ-ից նշել են տեղանքը 04/10/2024 16:06 Հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը. Արշակ Կարապետյան 04/10/2024 15:59 ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ 04/10/2024 15:45 Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը 04/10/2024 15:35 Փորձում են քողարկել Հայաստանին տված խոստումների կրկնվող ձախողումները. ԵՄ-ում սուտ են որակել ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը 04/10/2024 15:33 Դանակահարություն՝ Գյումրիում. կա ձերբակալված 04/10/2024 15:22 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աճառյան փողոցում 04/10/2024 15:16 60 հազար քաղաքացի օգտվել է տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից 04/10/2024 15:01 «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա» 04/10/2024 14:49 Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով 04/10/2024 14:38 Ցավոք, Բագրատ Սրբազանը չի տեսնում, որ իրեն «ժերտվա» են տալիս. համակարգն արդեն «ճաքեր է տալիս». Սուրեն Պետրոսյան 04/10/2024 14:25 Տավուշի մարզի Լճկաձոր, Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերում հոկտեմբերի 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 04/10/2024 14:03 Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ 04/10/2024 13:59 Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները 04/10/2024 13:56 Իշխանությունը չներեց Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. Տիգրան Աբրահամյան 04/10/2024 13:44 Ես անձամբ չեմ առաջադրվել, չեմ էլ ուզել, որ ինչ-որ մեկն ինձ առաջադրի. Սիսակ Գաբրիելյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու մասին 04/10/2024 13:39 Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրե՛ք այս վտանգավոր խաղերը. Ալիև 04/10/2024 13:36 Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով․ մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինի (Տեսանյութ) 04/10/2024 13:24 Ես կողմ եմ Արփի Դավոյանի թեկնածությանը. նա շուտով իրավաբանական դիպլոմ է ստանալու. Հովիկ Աղազարյան 04/10/2024 13:09 Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անուններն Իլհամ Ալիևին քուն ու դադար չեն տալիս, բայց որ Հայաստանում էլ կան նման մարդիկ, դա է խնդիրը. Շարմազանով 04/10/2024 12:53 Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին է 04/10/2024 12:29 Արտոնյալ ապառազինությունների մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց՝ Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. Ալեքսանդր Բորտնիկով 04/10/2024 12:22 Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 04/10/2024 12:00 Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ 04/10/2024 11:58 Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է. «Խոսրովի Անտառ»-ի «բնակիչները»՝ ֆոտոթակարդների նկարահանած տեսանյութում 04/10/2024 11:37 Վերցրել էին մարիխուանայով 70 փաթեթ ու ապակյա տարաներով հաշիշի յուղեր, որ տեղադրեն Գյումրիում 04/10/2024 11:28 Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին 04/10/2024 11:25 Հայաստանը պատրաստ է երկխոսության, սակայն մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի մտահոգիչ բացակայություն. Սարգիս Խանդանյան 04/10/2024 11:23 ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել 04/10/2024 11:21 Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները 04/10/2024 11:19 Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա պետք է հոդված դնել․ Դանիելյան 04/10/2024 11:05 Հայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան 04/10/2024 11:00 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան 04/10/2024 10:56 Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 04/10/2024 10:54 ՌԴ գլխավոր դատախազը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին 04/10/2024 10:45 ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարում ծրագրի նախագիծը 04/10/2024 10:42 Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան 04/10/2024 10:38 Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. կա վիրավոր 04/10/2024 10:35 Վահե Հովհաննիսյան. «Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ» 04/10/2024 10:31 Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը 04/10/2024 10:27 «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն Էրեբունի համայնքում խաչերթ կանցկացնի 04/10/2024 10:23 ՊԵԿ-ը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր 04/10/2024 10:20 ՀՀ-ն պետք է ցույց տա իր «իրական հավատարմությունն» արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը․ Հաջիև 04/10/2024 10:10 Միրզոյանն ու մավրիտանացի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները 04/10/2024 10:06 Մարզերում և Երևանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 04/10/2024 10:03 «Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց. ոստիկանները սահման են պահո՞ւմ, թե՞ ջարդուփշուր են անում 04/10/2024 09:56 «Հրապարակ». ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլև մարդ, որը կարող է որևէ հիմնարկ ղեկավարել 04/10/2024 09:50 «Ժողովուրդ». Ինչ թեկնածուներ են քննարկվում ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում 04/10/2024 09:47 «Հրապարակ». Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց 04/10/2024 09:42 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը Հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի 04/10/2024 09:40 «Հրապարակ». Կապանի համայնքապետի կրտսեր եղբայրը հրավիրվել է հարցաքննության 04/10/2024 09:38 «Ժողովուրդ». Որքան գումար են նախատեսել Երևանի քաղաքապետարանում մանկավարժներին պարգևատրելու համար 04/10/2024 09:35 «Հրապարակ». Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը 03/10/2024 22:22 Ով է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում 03/10/2024 22:02 Փաշինյանն այցելել է Փարիզի 16-րդ թաղամաս, տեսել ՀՀ դեսպանության համար 23 միլիոն եվրոյով ձեռք բերված շենքը 03/10/2024 21:48 Կատարի էմիրը կոչ է արել արդար լուծում տալ պաղեստինյան խնդրին