05/01/2023 12:47
ԵՄ դիտորդական խմբի հետ մոտակա օրերին կունենանք հանդիպում. Վայոց ձորի մարզպետ
ԵՄ դիտորդական խումբը դեռ չի հանդիպել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված մարզերի մարզպետներին:
«Ենթադրում եմ՝ մոտակա օրերին կունենանք հանդիպում, թե ինչ ձևաչափով՝ դեռ քննարկվում է», - լրագրողներին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Նա ասաց, թե կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող գործիք է եղել Ադրբեջանի համար:
Մարզպետի խոսքով՝ Վայոց ձորում իրավիճակը գնալով մոտենում է դրականին:
«Հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված է եղել, կարծում եմ՝ զգալի փոփոխություն կլինի», - նշեց Գրիգորյանը: