
06/01/2023 10:25
Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սուրբծննդյան տոներին հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի առաջարկը մասին։
«Ռուսաստանին չի հաջողվի լռության անվան տակ քողարկել Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ագրեսիայի նոր ալիքի իր պատրաստությունը: Աշխարհը բոլոր մանրամասներով կիմանա՝ ինչպես և երբ է ագրեսորը նախապատրաստում այս պատերազմում նոր էսկալացիա», - գրել է Զելենսկին:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը, օգտվելով լռության ռեժիմից, կամրապնդի իր դիրքերը շփման գծում։