Հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ. եկեղեցին ձեզ հետ է.  Գարեգին Բ Կաթողիկոսն՝ արցախցիներին

06/01/2023 12:30

Հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ. եկեղեցին ձեզ հետ է. Գարեգին Բ Կաթողիկոսն՝ արցախցիներին


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով:

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24): Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս, Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւետ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։ Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։

«Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարեւ, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջեւ չընկրկող հոգիները եւ մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները: Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգեւում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում եւ լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը եւ զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։ Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստուածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու աւեր են սփռում եւ այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջեւ հակամարտութեան ու թշնամանքի:

Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23): Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի եւ ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։ Տեւական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը յանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու եւ միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի եւ հայրենիքի առջեւ մեր յանձնառութիւնների մէջ։

Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարուողականութեան կործանարար դրսեւորումները եւ հայրենիքի բարուոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ յարգանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։

Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ եւ աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգեւոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով եւ ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջեւ եւ վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան եւ միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։ Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջեւ երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու եւ արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով եւ միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի եւ դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը եւ հաւատաւոր հօտին։

Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս։ Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատեւ շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը եւ փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ)